Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Լեոնարդո դի Կապրիոն, Մայքլ Դուգլասը, Սթիվի ՈՒոնդերը ելույթ են ունեցել ՄԱԿ-ում

Լեոնարդո դի Կապրիոն, Մայքլ Դուգլասը, Սթիվի ՈՒոնդերը ելույթ են ունեցել ՄԱԿ-ում
18.09.2016 | 12:36

Արևմտյան կինոաշխարհի և երգարվեստի հայտնի ներկայացուցիչներ Խաղաղության միջազգային օրվա (սեպտեմբերի 21) նախօրեին ելույթ են ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

The Daily Mail-ը գրում է, որ ելույթ են ունեցել օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն, Մայքլ Դուգլասն ու Սթիվի ՈՒոնդերը: Համաշխարհային ճանաչում ուենցող աստղերը խոսել են բնապահպանական խնդիրներից, կոչ են արել վերջ տալ աշխարհի տարբեր անկյուններում ընթացող արյունալի հակամարտություններին:

Դիտվել է՝ 3411

Մեկնաբանություններ